Ուզու՞մ եք հեռու մնալ անշարժ գույքի հետ կապված իրավական խնդիրներից.

Կապ հաստատեք մեզ հետ

Ինչո՞ւ անշարժ գույքի հարցերում անպայման դիմել մեր օգնությանը

Մենք կարող ենք փրկել Ձեզ անշարժ գույքի հետ կապված լուրջ իրավական խնդիրներից

  • Դուք չեք սխալվի անշարժ գույքի հարցում.
  • կկարողանաք ընտրել պարտավորություններն ապահովելու ճիշտ իրավական գործիքներ.
  • կապահովեք գույքի կամ գումարի փոխանցումը առանց ռիսկերի.
  • Մենք կապահովենք Ձեր գույքային իրավունքների ծագումը, փոփոխումը կամ դադարումը.
  • Դուք կստանաք բոլոր անհրաժեշտ հարցերի մանրակրկիտ կարգավորում.
  • մենք արդյունավետ կպաշտպանենք Ձեր իրավունքները վեճերի դեպքում.

Ինչո՞ւ ստուգել գնելուց առաջ

Անշարժ գույքը, որը պատրաստվում եք գնել հաճախ ունենում է թաքնված ռիսկեր, ինչպես օրինակ՝ երրորդ անձանց իրավունքներ, որոնք չեն արտացոլվում միասնական տեղեկանքում, անօրինական հատվածներ, չափագրման և դիրքավորման սխալներ: Մեր մասնագետները Ձեզ ահռելի օգուտ կբերեն` անշարժ գույքի աուդիտ (due diligence) իրականացնելով։

Մեզ հետ Դուք կարող եք գույքը կամ դրամը հանձնել առանց ռիսկերի. ահա թե ինչպես

Ակրեդիտիվի միջոցով

Ցանկացած բանկի կամ ՀՀ Փաստաբանների պալատի միջոցով. բաղկացած է հետևյալ քայլերից.

  • Նոտարի մոտ ստորագրվում և վավերացվում է պայմանագիրը.
  • Գումարը կախվում է բանկային հաշվին և հնարավոր չէ այն ստանալ մինչև իրավունքի գրանցումը կամ պայմանագրի չեղարկումը.
  • Կատարվում է անշարժ գույքի գրանցում.
  • Վաճառողը ստանում է գումարը:
  • Ակրեդիտիվը ենթադրում է վճար բանկին այդ ծառայության համար:

Մի քանի քայլով՝ ապահով և ավելի էժան

  • Անշարժ գույքի առուվաճառքի տարաժամկետ վճարման կամ գրավի պայմանով պայմանագիրը ստորագրվում է նոտարի մոտ.
  • Կադաստրում գույքի նկատմամբ իրավունքների գրանցման հետ միասին գրանցվում է սահմանափակում կամ գրավ մինչև գումարի ամբողջական վճարումը.
  • Գումարն ամբողջությամբ վճարվում է.
  • Կադաստրում գրանցվում է իրավունքի սահմանափակման կամ գրավի դադարումը.

ՈՉ ՆԱԽԱՎՃԱՐԻՆ

Եթե Ձեզ առաջարկում են գործարքն իրականացնել նախավճարով (բեհ). մի համաձայնվեք. այն ունի շատ լուրջ իրավական ռիսկեր։ Իսկ եթե ամեն դեպքում ցանկանում եք գումար հանձնել վաճառողին՝ գույքը երրորդ անձի չվաճառելու համար, մենք կարող ենք առաջարկել այլ ավելի ապահով իրավական գործիքներ։

Դիմեք Մեզ վարձակալության ժամանակ իրավական օգնություն ստանալու համար

Վարձակալության հարաբերություններում մեր մասնագետները կօգնեն Ձեզ կարգավորել այնպիսի կարևոր կետեր, ինչպես օրինակ՝

  • Վարձակալության տևողությունը հաշվարկելու առանձնահատկությունները.
  • Անշարժ գույքի հետ հանձնվող շարժական գույքը և գույքերի վիճակը.
  • Վերանորոգումների համար պարտավորությունների բաշխումը.
  • Կայանատեղի և հսկողություն
  • Հարկերի, կոմունալ և այլ վճարների համար պարտականությունների բաշխումը.
  • Օգտագործման նպատակը և օգտագործողների թիվը և այլն.

Կապ հաստատեք մեզ հետ

Միանգամից խոսեք փաստաբանի հետ

+374 55 584425

Ուղարկեք մեզ հաղորդագրություն և մենք կկապնվենք Ձեզ հետ շատ արագ

Աստղանշով նշված դաշտերն անհրաժեշտ է լրացնել