Post Thumbnail

3 թույլտվություն, որ անհրաժեշտ է Երևանում ռեստորան, սրճարան կամ բար աշխատացնելու համար

Ռեստորան, սրճարան, բար, ճաշարան, բուֆետ. սրանք հանրային սննդի օբյեկտներ են՝ համաձայն «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի։ Եթե խոհարարական արտադրանք եք պատրաստում և իրացնում, ապա դրա համար օգտագործվող շենքը, շինությունը կամ այլ վայրը նույնպես հանրային սննդի օբյեկտ է, եթե նույնիսկ ռեստորան, սրճարան, բար, ճաշարան կամ բուֆետ չի հանդիսանում։ Այո, Ձեր փաբը կամ շաուրմայանոցը հավանաբար նույնպես հանրային սննդի օբյեկտ է։ Միևնույն ժամանակ պետք է ուշադրություն դարձնել, որ սննդի առկայությունը օբյեկտում այն ինքստինքյան չի դարձնում հանրային սննդի օբյեկտ։ Հանրային սննդի օբյեկտ լինելու համար անհրաժեշտ է, որ այնտեղ իրականացվի հանրային սննդի ծառայություն՝ սպառողների սննդի և հանգստի անցկացման պահանջների բավարարմանն ուղղված, վաճառողի միջոցով մատուցվող ծառայությունների համալիր։ Հանրային սնունդ է համարվում խոհարարական արտադրանքը՝ կերակրատեսակների, խոհարարական արտադրատեսակների և կիսապատրաստվածքների համախումբը։

Կապ հաստատեք մեզ հետ