Գևորգ Հակոբյան

Գևորգ Հակոբյանը «Elawphant» փաստաբանական ընկերության հիմնադիրն է, ղեկավար գործընկերը, ՀՀ փաստաբանների պալատի անդամ է (արտոնագիր թիվ 1785)։

Հակոբյանը բնավորությամբ դետալներին ուշադիր պերֆեկցիոնիստ է և գործի համար չի զլանում ուսումնասիրել և հասկանալ իր մասնագիտությունից շատ հեռու թեմաներ և ոլորտներ՝ ամենայն հետաքրքրասիրությամբ և խորությամբ։

Հակոբյանը տիրապետում է 3 օտար լեզուների, ունի ավելի քան 7 տարվա իրավաբանական ծառայություններ մատուցելու փորձ, իսկ դրանից առաջ ևս 5 տարի եղել է պատգամավորի օգնական։

Մեր ղեկավար գործընկերը մասնագիտանում է քաղաքացիական իրավունքում, ունի նշանավոր հաղթանակներ քաղաքացիական, վարչական և հարկային վեճերով, հաջողությամբ վարել է մի քանի հանրային հնչողություն ունեցող դատական գործեր։

Նա ունի փորձ անշարժ գույքի, կորպորատիվ սպասարկման, հիմնադրամների, գովազդի, ՏՏ, բլոկչեյն և գաղտնագրման տեխնոլոգիաների հետ փոխկապակցված իրավական ոլորտների, հեռահաղորդակցության, ինչպես նաև հանքարդյունաբերության ոլորտներում, մասնակցել է մի քանի օրենքների նախագծերի մշակմանը, ինչպես նաև խորացել է անձնական տվյալների պաշտպանության օրենսդրության մեջ, և ՀՀ Փաստաբանների պալատում իրականացնում է անձնական տվյալների պաշտպանության և կրիպտոարժույթների և բլոկչեն տեխնոլոգիաների կիրառմամբ պրոյեկտների վերաբերյալ թեմաներով փաստաբանների վերապատրաստում։

Աշխատանքային և մասնագիտական կարիերա

  • 2016թ.-մինչ օրս - «Էլոֆանտ» փաստաբանական գրասենյակի հիմնադիր, տնօրեն.
  • 2014թ. - Բաժնետիրական ընկերությունների մասին ՀՀ օրենքի վերանայման վերաբերյալ ՀՀ ԱՆ և ԵՄ համատեղ ծրագիր, փորձագետ
  • 2012թ. - ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի վերանայման վերաբերյալ ՀՀ ԱՆ, ԵԽ և ԵՄ համատեղ ծրագիր, փորձագետ
  • 2011-2016թթ. - «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակ, ավագ մասնագետ
  • 2013-2014թթ. «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲԸ, իրավախորհրդատու.
  • 2007-2011թթ. ՀՀ ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանի օգնական.

Կրթություն

  • ՀՀ ԳԱԱ ՓՍԻԻ, ասպիրանտուրա, պետության և իրավունքի տեսություն
  • Հայաստանում Ամերիկյան Համալսարան, իրավագիտություն (non-degree)
  • ՀՀ ԳԱԱ ԳՄԿ, իրավագիտություն, մագիստրոսի աստիճան
  • Հայաստանում Ֆրանսիական համալսարան, իրավագիտություն, բակալավրի աստիճան

Կապ հաստատեք փաստաբանի հետ