Ռուզաննա Աբրահամյան

Ռուզաննա Աբրահամյանը «Elawphant» փաստաբանական գրասենյակի ավագ գործընկերն է, ՀՀ փաստաբանների պալատի անդամ է։

Ռուզաննան խելացի, շնորհալի, իր ուժերին վստահ, նպատակասլաց և եռանդուն երիտասարդ է՝ միշտ պատրաստ անգամ էքստրեմալ մարտահրավերներին։ Նա դադար չի նստի տեղում քանի չի լուծել իր առջև դրված խնդիրը և հաստատուն կերպով կպրպտի ու կգտնի այն, ինչ կարող է վրիպել ուրիշի աչքերից. աչքի է ընկնում համառությամբ և մինչև վերջ պայքարելու կարողությամբ, ունի ուժեղ պատասխանատվության զգացում։

Իր լրջությանը զուգահեռ` մեր ավագ գործընկերը ընկերական է, շփվող, գործնական և միևնույն ժամանակ՝ կարեկից։

Ռուզաննան տիրապետում է 2 օտար լեզվի. ունի շուրջ երեք տարվա աշխատանքային փորձ իրավաբանական ծառայությունների մատուցման ոլորտում, կուտակել է զգալի մասնագիտական գիտելիքների պաշար մասնավոր կազմկերպություններում և պետական մարմիններում։

Մեր ավագ գործընկերը մասնագիտանում է քաղաքացիական իրավունքում, ունի նշանավոր հաղթանակներ քաղաքացիական, աշխատանքային, վարչական և ապահովագրության վեճերով։ Նա ունի փորձ կորպորատիվ սպասարկման, պարտքերի հավաքագրման և հարկադիր կատարման ոլորտներում, մասնակցել է սոցիալական ոլորտի մի շարք ենթաօրենսդրական ակտերի նախագծերի մշակմանը։

Ռուզանան վերպատրաստվել է ՀՀ Փաստաբանների պալատի և Ֆրանսիայի փաստաբաների պալատի միջազգային ծրագրի շրջանակներում՝ մասնագիտանալով մրցակցային, հաշտարարության և վարչական իրավունքում։

Աշխատանքային և մասնագիտական կարիերա

  • 2017թ.-մինչ օրս - «Էլոֆանտ» փաստաբանական գրասենյակ, ավագ գործընկեր.
  • 2017թ. ՀՀ Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարություն, իրավական հարցերով փորձագետ.
  • 2015-2017թթ. «Ավանգարդ Կոնսալտ» փաստաբանական գրասենյակ, փաստաբան.

Կրթություն

  • 2017թ. - ՀՀ Փաստաբանների պալատի և Ֆրանսիայի փաստաբաների պալատի միջազգային ծրագիր, վերապատրաստման դասընթաց.
  • 2016թ. - ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ասպիրանտ` հանրային իրավունքի մասնագիտացմամբ.
  • 2014-2015թթ. - ՀՀ Փաստաբանական դպրոց.
  • 2011-2013թթ - ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մագիստրատուրա` հանրային իրավունքի մասնագիտացմամբ.
  • 2007-2011թթ -  Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավր։

Կապ հաստատեք փաստաբանի հետ