Elwaphant-logo

«Էլոֆանտ» Փաստաբանական Գրասենյակ

+374 55 584425 | info@elawphant.am

59/9 Կոմիտասի պողոտա, 3-րդ հարկ,
0014 Երևան, ՀՀ


Կայքի օգտագործման կանոններ և պայմաններ

Սահմանումներ.

Սույն փաստաթղթում օգտագործված հետևյալ բառերն ու արտահայտություները ունեն հետևյալ իմաստները.

Էլոֆանտ. «Էլոֆանտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (փաստաբանական գրասենյակ), Հայաստանի Հանրապետությունում գրանցված առևտրային կազմակերպություն, գրանցման համար 286.110.933958 / 2016-11-09, ՀՎՀՀ՝ 02654869, գործունեության հասցե՝ 59/9 Կոմիտասի պողոտա, 3-րդ հարկ, 0014 Երևան, ՀՀ,

Կայք. https://elawphant.am հասցում գտվող ցանկացած և բոլոր նյութերը, որը ներառում է, չսահմանափակվելով, ցանկացած թվային, տեքստային կամ գրաֆիկական տեղեկատվություն (այսուհետ՝ նյութ)։

Դուք. Կայքի այցելու.

Կողմ. Էլոֆանտը կամ Դուք, կամ միասին՝ հոգնակի հիշատակման դեպքում։

Կանոններ և պայմաններ. սույն կանոնները և պայմանները, ինչպես նաև դրանց ցանկացած փոփոխություն, որը ուժի մեջ կմտնի Կայքում հրապարկելու օրվանից։

Առարկան

Սույն կանոնները և պայմանները կարգավորում են «Էլոֆանտ» Կայքի օգտագործումը Ձեր կողմից, դրա հետ կապված Ձեր և «Էլոֆանտ» փաստաբանական գրասենյակի իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև դրանց իրականացման կարգը։

Ցանկացած պահի՝ օգտագործելով Կայքը՝ Դուք անվերապահորեն համաձայնվում եք Կանոններին և պայմաններին, ավելին, Ձեր կողմից կայքի օգտագործմանն ուղղված ցանկացած գործողություն (այդ թվում՝ սակայն չսահամանփակվելով, այն այցելելը, բացելը, նայելը և այլն) հանդիսանում են սույն կանոններին և պայմաններին անվերապահ հմաձայնվելու կոնկլյուդենտ գործողություններ։ 

Հեղինակային իրավունքներ 

Կայքում տեղադրված նյութերը հանդիսանում են նյութի հեղինակի մտավոր սեփականությունը (իսկ հեղինակը մատնանշված չլինելու դեպքում՝ բոլոր իրավունքները պատկանում են Էլոֆանտին), որը պաշտպանվում է ՀՀ օրենսդրությամբ։ 

Նյութի արտատպումը, բացի բլոգում հրապարկված նյութերից, չի թույլատրվում՝ առանց Էլոֆանտ փաստաբանական գրասենյակի համաձայնության։

Բլոգում հրապարակված նյութերի արտատպումը թույլատրվում է՝ հեղինակին, Էլոֆանտին և էլեկտրոնային հղումը հիշատակելու և անհատուցելիության պայմանով (Դուք չեք կարող վաճառել մեր կայքում հրապարակված նյութի օրինակները՝ առանց մեր համաձայնության)։ 

Պատասխանատվությունը կայքի օգտագործման համար

Դուք գիտակցում եք, որ Կայքում հրապարակված նյութերը որևէ կերպ չեն հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն, այլ ապահովում են ընդհանուր տեղեկացվածություն նյութի թեմայի վերաբերյալ։

Դուք գիտակցում եք, որ Կայքում հրապարակված նյութը կարող է չհամապատասխանել Ձեր անհատական դեպքին, ինչպես նաև կարող են չարտահայտել տվյալ օրվա դրությամբ կատարված օրենսդրության փոփոխությունները և առկա կարգավորումները։

Ոչ նյութի հեղինակը, ոչ էլ Էլոֆանտը պատասխանատվություն չեն կրում կայքում հրապարակված տեղեկատվության օգտագործման արդյունքում Ձեր կրած ցանկացած տեսակի և չափի վնասի համար։

Դուք սույնով Էլոֆանտին ազատում եք կայքի օգտագործմամբ պայմանավորված ցանկացած պատասխանատվությունից, որը առաջացել է կամ կարող է առաջանալ հետագայում։

Քուքիների քաղաքականություն

Կայքը չի օգտագործում որևէ քուքի, որի միջոցով հնարավոր լինի նույնականացնել Ձեր վերաբերյալ որևէ անձնավորված տեղեկատվություն։ Սույնը չի վերաբերվում կայքի ադմինիստրացիային։

Կայքում օգտագործվում են երրորդ անձանց ծառայություններ (օրինակ՝ google analytics), որը նույնպես չի մշակում անձնավորված տեղեկատվություն։ 

Անվտանգության ապահովություն

Կայքը օգտագործում է SSL պաշտպանված կապի հանգույց՝ ապահովված «Լet’s encript» անվճար, ավոտամացված և բաց հավաստագրման կենտրոնի կողմից։

Ծանուցում Անձնական տվյալների մշակման վերաբերյալ

Կայքի միջոցով Էլոֆանտին նամակ գրելու կամ ցանկացած եղանակով Էլոֆանտի հետ կապ հաստատելու դեպքում, Էլոֆանտը կարող է իրականացնել Ձեր անձնական տվյալների մշակում։ 

Ձեր կողմից անձնական տվյալ հաղորդելու ցանկացած գործողություն հանդիսանալու է նաև Ձեր համաձայնությունը՝ Էլոֆանտի կողմից հաղորդվող անձնական տվյալների մշակման համար։

Անձնական տվյալները մշակվելու են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի, «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի, սույն և Ձեր և Էլոֆանտի միջև այլ համաձայնության հիման վրա, եթե այդպիսին առաջացել է գրավոր, բանավոր կամ ցանկացած այնպիսի գործողության արդյունքում, որը վկայում է համաձայնության ստացումը։

Մշակվող անձնական տվյալներն են Ձեր վերաբերյալ հանրամատչելի անձնական տվյալները (օրինակ, սակայն չսահամանափակվելով՝ Ձեր անունը, ազգանունը, ծննդյան ամսաթիվը), տեղեկատվություն, որը Դուք կհաղորդեք Էլոֆանտին (օրինակ՝ էլ. հասցե, հեռախոսահամար) նրա հետ կոմունիկացիայի արդյունքում։

Էլոֆանտը նշված տեղեկատվությունը մշակում է Ձեզ հետ կապ հաստատելու, Ձեզ ծառայություններ մատուցելու, դրանց և դրանց որակի վերաբերյալ վերահսկողություն իրականացնելու, փաստաբանական գաղտնիքը պաշտպանելու, ինչպես նաև Ձեզ իր ծառայությունների վերաբերյալ առաջարկներ և տեղեկատվություն ուղարկելու նպատակով։

Անձնական տվյալները կարող են փոխանցվել բացառապես Էլոֆանտի աշխատակիցներին, Էլոֆանտի աշխատակից չհանդիսացող այն անձանց, որոնք Էլոֆանտի հետ կնքել են տեղեկատվության չբացահայտման վերաբերյալ համաձայնագիր, ինչպես նաև այն անձանց, որոնց անձնական տվյալները փոխանցելու համաձայնութուն կամ ցուցում եք տվել Դուք։ 

Դուք իրավունք ունեք դիմել Էլոֆանտին անձնական տվյալների ուղղման, ոչնչացման, տվյալների մշակման դադարեցման պահանջով կամ մշակման հետ կապված այլ գործողություն կատարելու համար։ Նշված պահանջը պետք է ներկայացվի գրավոր այնպիսի միջոցով, որը հնարավորություն է տալիս նույնականացնել Ձեզ։

Դուք համաձայն եք, որ Էլոֆանտի կողմից անձնական տվյալների մշակման ժամկետը չի կարող պակաս լինել հինգ տարուց։

Անձնական տվյալների գաղտնիության ռեժիմը չի տարածվում դատարանի պահանջով կամ Ձեր համաձայնությամբ կամ Ձեր գործողությունների հետևանքով հրապարակային դարձած անձնական տվյալների վրա և դրանց կապակցությամբ Էլոֆանտը չի կրում պարտավորություններ և պատասխանատվություն։

Դուք գիտակցում եք, որ հետկանչելու, ոչնչացնելու կամ ուղեփակելու պահանջի ներկայացման դեպքում անձնական տվյալները կարող են շարունակվել մշակվել, եթե հանդիսանում են փաստաբանական գաղտնիք կամ եթե անհրաժեշտ են Ձեզ հետ հարաբերություններում Էլոֆանտի իրավունքների պաշտպանության համար։

Գաղտնիություն

Էլոֆանտը չի հրապարկի Կայքի միջոցով Ձեր տրամադրած տեղեկատվությունը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի։

Էլոֆանտը չի բացահայտի Կայքի միջոցով Ձեր տրամադրած տեղեկատվությունը երրորդ անձանց, բացառությամբ իր աշխատակիցների, անձանց, որոնց հետ կնքել է տեղեկատվության չբացահայտման պայմանագիր կամ որոնց տեղեկատվությունը բացահայտելու ցուցում եք տվել Դուք։

Էլոֆանտը կարող է բացահայտել Կայքի միջոցով Ձեր տրամադրած տեղեկատվությունը՝ Ձեր հետ հարաբերություններում իր իրավունքների պաշտպանության նպատակով։

Եզրափակիչ դրույթներ

Սույն կանոններում և պայմաններում այն բոլոր կետերում, որտեղ նշված է, որ Էլոֆանտը չի կրում պատասխանատվություն, դա նաև նշանակում է, որ Դուք ազատում եք վերջինիս պատասխանատվությունից և պարտականություններից։

Սույն կանոնները և պայմանները կարող են միակողմանիորեն փոփոխվել՝ կայքում հրապարկելու միջոցով և առանց այլ լրացուցիչ ծանուցման. հրապարակման պահից դրանք կմտնեն ուժի մեջ, եթե դրանցով այլ բան չլինի նախատեսված։

Սույն կանոնները և պայմանները ուժի մեջ հրապարկման պահից և գործում են Ձեր հանդեպ դրանց համաձայնություն տալու պահից։

Սույն կանոնները և պայմանները վերջին անգամ թարմացվել են 2017թ. հուլիսի 24-ին։